▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինե Շանթահարը ինչ չի ասում

 

Էս սուրբ օրով մի քիչ փիս փիս բաներից խոսեմ էլի: Եթե ՕԵ կուսակությունը իրեն զգում էր կույրաղիքի հավելուրդի դերում ՀՀ կուսակության օրգանիզմի վրա, ապա ինչպես եղավ, որ 2013 թվ նախագահական ընտրություներից հետո Արթուր Բաղդասարյանը չբոյկոտեց և դուրս չեկավ կոալիցիայից երբ գիտեր, որ իրեն վերապահված դերակատարությունը նույնությամբ պահպանվելու է ու Սերժ Սարգսյանը վերանշանակելու է տխրահռչակ Տիգրան Սարգսյանին որպես ՀՀ վարչապետ: Ավելի ինտրիգային լինելու համար ասեմ, իսկ ոնց եղավ, որ Արթուր Բաղդասարյանն հենց այս փուլում հասկացավ իր ավելորդ լինելու պետական կառավարման համակարգում: Անկախ Հեղինե Շանթահարի ֆեյսբուքյան ահուսարսափ տարածող գրառումներից, իրավունք ունենք չէ այս հարցը մեզ տալ ու եզրակացնել` կամ Արթուր Բաղդասարյանը հիմա ֆրուստրացիոն սթրեսի մեջ է ու դեպրեսիա է ապրում, որովհետև գուցե իրեն ինչ որ բան է խոստացված եղել, սակայն այն իրեն չեն տվել` որպես վարձ մատուցած բազմաթիվ ու բազմաբովանդակ ծառայությունների դիմաց, կամ ՕԵ կուսակցության այս ամբողջ խաղերը ընդամենը <<խաղեր>> են ու կունոյկտուրային կուսակցությանը հատուկ գործունեության հերթական դրսևորումը, որի նպատակն է սեպ խրել ներկայիս քաղաքական ոչ իշխանական ու ընդդիմադիր դաշտի մեջ, կամ էլ կա մեկ այլ երրորդ պատճառ, որի մասին չի խոսվում, չի բարձրաձայնվում, ու հիմա այս քայլով Արթուր Բաղդասարյանը հույս ունի հաջորդ նախագահից մի բան <<պռճկելու>> իր և իր կուսակցության համար: Այս վերջին դեպքում ՕԵ կուսակցության վարմունքը կարելի է համարել որպես կործանման վերահաս վտանգի բնազդային զգացողություն և ըստ այդմ էլ համապատասխան համարժեք գործողությունների իրականացում: Թե չէ Հեղինե Շանթահարը կրակ կտրած աջ ու ձախ սպառնում է, թե կքանդեմ, կավերեմ, կաշիներդ կքերթեմ:

 

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին