▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի ցավակցական խոսքը Հրանտ Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա Գրանդ Հոլդինգի հիմնադիր Հրանտ Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Անձնապես ծանոթներ չլինելով՝ մշտապես մեծ հարգանք եմ տածել իր հանդեպ: Մարդ, ով առանց բարձրագոչ խոսքերի, առանց ավելորդ ցուցադրականության՝ իր խոսքն ասել է աշխատանքով, արարումով, հայրենի երկրում իրականացրած ներդրումներով ու անաղմուկ բարեգործությամբ:

Հրանտ Վարդանյանը մեր հանրային կյանքում և տնտեսության մեջ իր ուրույն ձեռագիրը թողեց: Ձեռագիր, որը խորին հարգանքի է արժանի:

Ցավակցում եմ հարգարժան Հրանտի ընտանիքին, իր զավակներին, որոնց հետ մտերիմներ չլինելով հանդերձ՝ համարում եմ իմ բարեկամները:

Ամրություն ու կորով ձեզ: Համոզված եղեք, որ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն ձեր, այլև բոլորիս համար:

Կարեն Կարապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին