▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկան ճըզըվըզը է անում, Ռուսաստանը տմբտմբացնում է

Երևակայեցեք որ ձեզ համերգի են կանչել. նստել եք դահլիճում, և աչքը բեմում բազմած նվագախմբին չռած, ամեն րոպե սպասում եք, որ համերգը պիտի սկսվի, իսկ նվագողները միայն պատրաստվում են սկսել ու բնավ չեն սկսում:

Նստում եք մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ, հոգնում եք նստելուց, աջ եք շուռ գալիս, հետո ձախ կողմի վրա եք հենվում, քնում, զարթնում ու դարձյալ տեսնում ջութակահարը ճզճզացնում է իր գործիքը, դաշնակահարը տմբտմբացնում դաշնակը, իսկ համերգը չկա ու չկա:
Մտածում ես, միգուցե՞ համերգն այլևս փոխարինված է պատրաստությամբ, և այսուհետև երաժշտասեր հասարակությունը պիտի հուզվի, ապրի, լա և խնդա, վերջապես ապրի այս նախնական տմբտմբոցներով...

Ճիշտ այս կերպարանքն ունի այսօր աշխարհը: 

Ամերիկան ու Ռուսաստանը պատրաստվում են կռվել իրար հետ: Ամբողջ աշխարհը նստել դահլիճում և ակնապիշ աչքը ռազմաբեմին՝ «համերգի» սկսելուն է սպասում, իսկ համերգը չկա: Ամերիկան ճըզըվըզը է անում, Ռուսաստանը տմբտմբացնում է:

Եվ որովհետև լինելիքն ատոմային պատերազմ է՝ ոչ մեկը չի համարձակվում հրացանի բլթակը քաշել, իսկ մարդկությունը չոր նստարանների վրա տվայտում է՝ չիմանալով, վերջապես, իրեն մա՞հ է սպասում, թե՞ կյանք:

Եթե ռուսները պիտի հաղթեն, էլ ի՜նչ սպասել, հազիր թոկը կգցենք մեր վիզը մի անգամից մեր հաշիվը կփակենք աշխարհի հետ, կվերջանանք:


Լեռ Կամսար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին