▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր միակ փրկությունը լուռ ու հնազանդ Ռուսաստանի շահերը սպասարկելն է

Սիրելի հայրենակիցներ, մեր օրերում, երբ մոտենում է Հայաստանի ՄՄ մտնելու իրավաբանական վավերացման օրը, հայաստանյան մի շարք գործիչներ, որոնցից ակտիվը Ռուսաստանի գործակալ Աշոտ Մանուչարյանն է, արդեն իսկ սկսել է ռուսամետ պրոպագանդայով լվանալ մեր հայրենակիցների ուղեղները և ներկայացնել, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության կոնտեքստում և ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունում Հայաստանի երգը նույնպես երգված է և մեր միակ փրկությունը լուռ ու հնազանդ Ռուսաստանի շահերը սպասարկելն է:

Ոչ, վստահաբար կարող եմ պնդել, որ սա այն պահն է, երբ Հայաստանը պիտի հանդես գա իր ինքնիշխան պետական-դիվանագիտական շահերի տեսանկյունից և նոր հարթության վրա տեղափոխել Ղարաբաղյան հիմնահարցը և ՀՀ պետական քաղաքական շահերը: Ռուսաստանի աշխարհաքաղաքական հեռահար նպատակներն արդեն պարզ են, ՌԴ նախագահ Պուտինը բավականին ուժեղ լիդեր է իր մեծ քաղաքական հավակնություններով, մեր խնդիրն է խելացի կայուն քաղաքականություն վարելով հասկացնել Պուտինին, որ իր քաղաքական հավակնությունները եթե ցանկանում է և եթե թույլ կտան այդ երկրները, թող այդ երկրների նկատմամբ բավարարի, իսկ ՀՀ հետ թող խաղ չանի և որքան էլ առանձին քաղաքական գործիչներ պայքարեն հանուն այս նպատակի, այս ամենի հիմքը դուք եք և ձեր հստակ քաղաքացիական դիրքորոշումը:

Կոչ եմ անում երիտասարդներին, լրագրողներին, բոլոր կուսակցություններին, բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին ոտքի կանգնել և թույլ չտալ, որ մի շարք մարդիկ Ռուսաստանի կողմից հովանավորվելով ոչնչացնեն մեր իրավաբանական-բարոյական-ազգային շահերը: Կանխենք այս ապազգային գործընթացը և խելացի պայքար մղենք, ոչ թե հանուն Եվրոպա մտնելու,ինչպես Ուկրաինան այլ հանուն մեր ինքինշխանության, իսկ մնացած դիվանագիտական հարաբերությունները միմիայն այդ քաղաքական կոնտեքստում:

Անի Զախարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին