▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում մարտերը շարունակվում են

Անցած երկու օրերի ընթացքում սիրիական խոշորագույն քաղաքներում տեղի ունեցած ռմբակոծությունների  հետեւանքով առնվազն 17 հոգի են մահացել: Հոմս քաղաքում գրոհայինները կրակ են բացել հայկական թաղամասերում և  քաղաքի 4 այլ շրջաններում: 13 հոգի սպանվել են, 52-ը՝ վիրավորվել: Հալեպում գնդակոծության հետևանքով՝ սպանվել են 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա: 14-ը ծանր վիրավորվել են: Գրում է «Ալիքը»:
Դամասկոսում թնդանոթների արկերն ընկել են Բեբ Շարկիի պատմական դարպասների վրա:
Վերջին բախումների ֆոնին սիրիական ընդդիմությունը լուրեր է տարածել այն մասին, թե իբր սիրիական բանակը Քաֆր Զիտա քաղաքում թունավոր քլոր է կիրառել խաղաղ բնակչության դեմ, ինչի հետևանքով՝ երկու հոգի էին զոհվել, իսկ հարյուրը՝ տուժել:
Սիրիայի կառավարությունը դրա համար մեղադրել է «Ալ Ղաիդա»-ի հետ կապված Նուսրայի ճակատին:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, անդրադառնալով Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին շրջանառվող լուրերին՝ հայտարարել է, որ Ֆրանսիայի տրամադրության տակ չկան ապացույցներ, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զեեք են կիրառել վերջերս տեղի ունեցած բախումների ժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին