▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ չեն ընդունում նաև իրենց մեղավորությունը մեր երկրի այս վիճակի համար

Իմ Հարազատ ընկերներ,

Կուզեի կիսվել ձեզ հետ մի քանի բանով:
Հայաստանում մարդիկ լցված են դժգոհությամբ, նեգատիվ աորայով և ԲՈԼՈՐԻՆ, բացի իրենցից մեղադրելու հակումով: Անձամբ եմ նկատել, որ.

1. Կաշառակերությունից բողոքողների մեծ մասը առաջին իսկ հնարավորության դեպքում կաշառք կվերցնեն և կաշառք կտան: Դա թե՛ խոստովանել են, և թե՛ գործով են ապացուցել:
2. Մարդկանց մեծ մասը ոչինչ չեն անում Հայրենիքի համար և իրենց չանելը արդարացնում են ուրիշների ոչինչ չանելով: Մի պահ պատկերացրեք, թե ինչ? վիճակում կլինեին աշխարհի մյուս երկրները, եթե այնտեղ էլ մարդիկ այդպես մտածեին....................... 
3. Մարդիկ երբեք չեն ընդունում նաև իրենց մեղավորությունը մեր երկրի այս վիճակի հայտնվելու մեջ, այլ միայն ուրիշներին են դրա համար մեղադրում:
4. Մարդիկ կարծում են, որ ոչինչ չի փոխվի և դրա համար էլ անիմաստ է իրենց պայքարելը, հետևաբար իրենք էլ իրենց հերթին մտածում են, ոչինչ չեն կարող փոխել:
5. .......
Այս ցուցակը կարելի մեծացնել և մեծացնել:

ՀԱՐԳԵԼԻ հայրենակիցներ, ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅԵՐ,
Մեր երկրիը մեզնից է բաղկացած և մենք ենք այս երկիրը ձևավորում: Մեր ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՒ՛Մ և մեր հոգու՛մ առաջին հերթին պիտի ԱՐՄԱՏԱԿԱՆ փոփոխությունը լինի: 
Դուք ամեն մեկդ յուրօրինակ եք և ձեր նմանը չկա, դուք այնքան բան կարող եք անել, դուք կարող եք այնքան բան փոխել: Միայն պետք չէ մտածել, որ մենք կատարյալ ենք, այլ անընդհատ մեր սխալները առանց ամաչելու ընդունենք ու փորձենք շտկել, ԱՆԸՆԴՀԱՏ և անդադար: Այս մասին են խոսել պատմության մեծագույն մարդիկ 1000-ամյակներ շարունակ, հավատացե՛ք, որ այդ մարդիկ հիմար չեն եղել և ասել են, որ փոփոխությունը սկսում է ՄԵԶՆԻՑ, հե՛նց մեզնից որպես մարդ, որպես անհատ:
Ցանկացած գործ, որ մենք սկսում ենք, պիտի մինչև վերջ, ԿԱՏԱՐՅԱԼ և ԸՆՏԻՐ փորձենք անել և ճանապարհին զարտուղի ձևերով չփորձենք շրջանցել դժվարությունները: Այդ կետից էլ հենց սկսում են ԲՈԼՈՐ անօրենությունները: Պետք է ՀՍՏԱ՛Կ որոշում կայացնել, որ դառնալու ենք այլ մարդ, մարդ, որը ոչ թե բողոքում է, այլ գործու՛մ է, ստեղծու՛մ է և Ի՛ՆՔՆ է ՕՐԻՆԱԿ ծառայում մնացածին: Չեմ թաքցնի, որ մի ժամանակ ես էլ թվարկած կետերի անձանց եմ պատկանել, սակայն հետո հասկացել եմ, որ այդ ճանապարհը ոչ միայն ինձ այլ ընդհանրապես մարդ էակին ՀԱՐԻՐ ՉԷ: Այդ դեպքում, դուք չեք լինի հոգով ընկճված, այլ ընդհակառակը ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ զգացում առաջ կգա, քանի որ ինքներդ կզգաք, թե բացի ձեզնից նաև ուրիշների և հայրենիքի համար ինչ կարողացաք անել, այդպիսի զգացումը անբացատրելի է, իսկ արդյունքը այնքա՛ն ՀԶՈՐ և ՃՈԽ է լինելու, որ նույնիսկ չեք պատկերացնի:

Շնորհակալություն

Հայկ Ավետիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին