▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոխոլյանին էդ կարգի բարդ ռազմավարական հարցեր եք տալիս, որ ի՞նչ անեք

Այո, ՕԵ կուսակցության շահերը ուրիշ մարդ, քան ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը, հանրությանը հայտնի որպես .... լավ չասեմ, չար լեզուներն ասում են ինքը դրանից նեղվում է, փաստորեն չգտնվեց ու ինչպես սեփական այնպես էլ կուսակցական և ոչ միայն կուսակցական, այլև «օբշագ»-ի մի փոր հացն ու փեշակը որոշեց պաշտպանել սույն պատգամավորը` հարցազրույց տալով ԻՐԱՎՈՒՆՔԻՆ, որը հավատարմորեն հրապարակել է նաև replik.am-ը` որպես այդ «օբշագի» մի մաս:

Միայն չեմ հասկանում, թե նախ` ինչ ասել է կառուցողական ընդդիմություն, երկրորդ բոլորիս է հայտնի ՕԵԿ-ի անցած ուղին որպես քաղաքական ուժ յուր առաջնորդով, հետևաբար իմաստ ունի ասենք այդ միտքը «բրթել» առաջ, երբ նույնիսկ օտարալեզու ԶԼՄ-ները վերջինիս համարում են նախագահի հեղինակած քաղաքական նախագիծը, չհաշված նաև զարմանքը, թե ինչպես ԱԽՔ-ը դավաճանության հոդվածը վրան դարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար: Բայց ավելի«բոց» էր լրագրողի հարցը, թե «Քաղաքական վերլուծաբանները տեսակետներ էին հնչեցնում, որ Արեւմուտքը ցանկանում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինել Արթուր Բաղդասարյանով: Արեւմուտքի կողմից նման շահագրգռվածություն կա՞ր»:

Այ Հրանտ ջան, այ հոգուդ մատաղ ըլնի ՀՀԿ տատին յուր պատվերով ու վճարովի աղոթքներով, էս մարդն ինչ իմանա, նման հարցերի պատասխանը, գիտի ասենք Հեղինե Շանթարձակ Բիշարյանը: Հա հասկանում եմ հազիվ ձեռդ մարդ է ընկել, մասնագիտականով ասած`«լեզու», բայց դե «լեզու» էլ կա«լեզու» էլ: Պատասխաններից չես զգում, լրագրող ես, որ էս մարդուն ասել են«առ էսա էս տեքստը անգիր արա ու էս տեքստի շրջանակներում գնա խոսի": Թե չէ դու դրել էդ կարգի բարդ ռազմավարական հարցեր ես տալիս, որ ինչ անես:

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին