▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնրեալի քաղաքապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց  Ցեղասպանության 99-ամյակի նախօրյակին, Մոնրեալի քաղաքապետ Թենի Քոթերը պաշտոնկան ուղերձ է հրապարակել՝ ուղղված Մոնրեալի հայերին:  
Իր խոսքում Քոթերը հիշեցրել է, որ 1997-ին Մոնթրեալի քաղաքապետարանը հատուկ բանաձև է վավերացրել, որը կոչ է Մոնրեալի բոլոր քաղաքացիներին ապրիլի 24-ը հիշատակել որպես Հայոց ցեղասպանության օր: Գրում է «Հորիզոն»-ը:

Քաղաքապետը հայտարարել է, որ երկարամյա տառապանքից  այսօր  շուրջ 50 հազար հայկական ծագումով քաղաքացիներ Մոնրեալն ընտրել  են որպէս իրենց բնակավայրը։

Իր խոսքի ավարտին, Քոթերը հույս է հայտնել, որ Հայոց Ցեղասպանության նման արհավիրքներ չկրկնվեն պատմության մեջ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին