▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ուր մնաց բնական ռեսուրսների խնայումը` հանուն ապագա սերունդների...

Ասենք, որ Նախագահը կարող է չհամաձայնել որևէ հարցի շուրջ ասենք սովորական քաղաքացու կարծիքին, ու կարող է ասել <<եկել ես այստեղ մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես>>,- դա դեռ ոչինչ` կարելի է նույնիսկ համակերպվել նման կեցվածքին:Սակայն, որ Նախագահ Սարգսյանին դուր չեն եկել ակադեմիկոսի խոսքերը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին ու նա հակադարձել է գիտնականին, սա արդեն ոնց ասում են` <<ոչ մի դարպասից ներս չի մտնում>>:

Հասկանում եք` նախկին Միության մեջ հայտնի գիտնականը շատ ավելի քիչ բան գիտի, քան երկրի ղեկավարը: Ու այդ պատճառով էլ ասել է հետևյալ խոսքերը` «Եթե պրոբլեմներ են առաջացել՝ կապված բնակլիմայական պայմանների հետ և այլն, ի՞նչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, էս տարի բերք չունենա՞նք, ինչ է թե 100 խորանարդ մետր ջուր չպիտի վերցնենք էն ավելցուկից, որ կուտակել ենք:

Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ընդհանրապես, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա»:

Այս խոսքերի մեջ տրամաբանություն որևէ մեկը կարող է գտնել:

Այս խոսքերը արդյոք` ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ տրամաբանությամբ ապրող մարդու մասին չեն հուշում մեզ:

Իսկ ուր մնաց բնական ռեսուրսների խնայումը հանուն ապագա սերունդների, ուր մնաց խելամիտ բնական պաշարների օգտագործումը և այլ հարցեր, որոնցով այս պահին առաջնորդվում են աշխարհի զարգացած երկրները:

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին