▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ ծոցում հաց. galatv.am

Galatv.am-ը գրել է. Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերվել է մահացած տղամարդու դի: Տղամարդը ընկած է եղել Գյումրու Վ. Սարգսյան փողոցի առաջին շենքի հարեւանությամբ: Շենքի բնակիչները ահազանգել են շտապօգնության կայան: Շտապօգնության աշխատակիցները արձանագրել են, որ տղամարդը մահացած է, եւ տեղյակ են պահել ոստիկանությանը:

Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցել է  ՀՀ ոստիկանության Գյումրու քննչական բաժնի քննիչ Վիգեն Մարգարյանը, մահացած քաղաքացին Եփրեմ Միսակի Զաքարյանն է:

Քննիչի խոսքերով՝ դիակի զննության ժամանակ նկատել են, որ քաղաքացու մոտ հագուստի տակ հաց կա:

Տեսանյութը՝ galatv.am-ի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին