▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազախստանում արգելվել է ապրիլի 24-ի սգո արարողությանը և դրա նախաձեռնողը հայ է

Նախավերջին  ապրիլի 24-ը

Կայքը մեկը տեղեկացրել է Ղազախստանում ապրիլի 24-ի սգո արարողության արգելելու և Ալմա-Աթայի Սբ.Կարապետ եկեղեցու տարածք հայ համայնքի մուտքը ոստիկանների կողմից փակելու մասին: Սույն խայտառակության նախաձեռնողն է համայնքի ղեկավար ոմն Արտյուշա Կարապետյանը, որը, փաստորեն Սբ.Կարապետից էլ  «սուրբ» եւ հզոր է, քանի որ  «կապեր» ունի Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ:

Վերջինս էլ հայտնի է Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ իր առաձնահատուկ ջերմությամբ եւ Արցախի անկախության նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքով: Եվ քանի որ Ղազախստանը առանցքային դեր է ստանձնում Մաքսային ու ԵվրԱսիական միություններում, որտեղ մեզ արագացված կարգով քաշում է հանրապետական կուսակցության նախագահ Ս.Սարգսյանը, կարելի է ենթադրել, որ ընդհանուր տարադրամն «ալթին» արդեն վերանվանող ապագա  «միությունը» նույն հեշտությամբ ու հաջողությամբ արգելելու է հայերին նշել ապրիլի 24-ի, ինչպես նաեւ մայիսի 28-ը, որպես ՄՄ-ԵԱՄ քաղաքական ու քաղաքակրթական սկզբունքներին ու ռուս-թյուրքական համերաշխությանը հակասող միջոցառումներ: Լավագույն դեպքում եւ մեծահոգաբար աչք են փակելու Ցեղասպանության 100-ամյակի համեստ քեֆ-քելեխի արարողության վրա  «Փարվանա» կամ  «Հարսնաքար » ռեստորաններում:

Չզարմանանք, եթե հոբելյանի կապակցությամբ պատգամավոր Սամվել Լիմինդռի Ալեքսանյանին տրամադրեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հերթական սուպերմարկետի համար: Իսկ Արտյուշա Կարապետյանի անունը արժե հիշել: Նման հուդաների կարիքն ու արժեքը բարձր է լինելու Եվրասիական Միության Իրեւանյան գուբերնիայի տարածքային ինքնակառավարման մարմնի որոշ մասերում` վարչապետի կամ նախագահի մականունով:

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին