▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 1-ին կենդանաբանական այգում անակնկալներ են սպասվում

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար կկազմակերպի մի շարք անակնկալներ: Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, համերգային ընդարձակ ծրագիր՝ երաժշտական տարբեր խմբերի, մանկական համույթների մասնակցությամբ, խաղ-մրցույթներ: Այգու տարածքում տեղադրված կլինեն Երևանի կենդանաբանական այգու և գործընկեր կառույցների տաղավարներ, որոնք կներկայացնեն օրվա խորհրդին առնչվող իրենց գործունեությունը, ինտերակտիվ խաղեր ու մրցույթներ կառաջարկեն երեխաներին: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի կենդանաբանական այգու «Զու» մանկական ամսագրի, կենդանիների խնամակալության ծրագրին, այգու այլ նորություններին: Նախատեսվում են կենդանիների ցուցադրական կերակրումներ: Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին և կավարտվի ժամը 18:00-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին