▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք Հայաստանում կգտնվի մեկը, ով ռիսկ կանի Սաշիկ Սարգսյանի բիզնեսը գնել

«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ներկայացուցիչը վերջերս հայտարարել էր, թե պատրաստ են վաճառել ընկերության բաժնետոմսերը, և ով ցանկանում է, կարող է գնել այն: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` այս ընկերությունը պատկանում է հայտնի միլիոնատեր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Արդյո՞ք Հայաստանում կամ դրանից դուրս կգտնվի մեկը, ով ռիսկ կանի Սաշիկի բիզնեսը գնել: Առաջին հայացքից տպավորություն կա, որ այնտեղ ոչ մի մեծ ներդրում արված չէ` տարաներով «Որդան կարմիր», մի կտոր ժեշտ, մի քանի մեքենա և վերջ: Ընկերության ներկայացուցչի հայտարարությունից հետո մայրաքաղաքում սկսեցին լայնամասշտաբ գործ անել, այն է` բոլոր «Որդան կարմիր»-ապատ տարածքների էլեկտրասյուների վրա տեսախցիկների տեղադրում: Եթե ուշադիր եք եղել, երբեմն այդ տեսախցիկները դրված են նույնիսկ փողոցի բոլոր էլեկտրասյուների վրա: Նաև կան տեղադրված տեսախցիկներ, որտեղ դեռ, փառք Աստծո, չկան կարմիր գծերը, իսկ սա նշանակում է, որ շուտով այդ տեղերում ևս լինելու են այդ վճարովի ավտոկայանատեղիները:

Իսկ երբ որևէ լրագրող սկսի հետաքրքրվել, թե ինչ ներդրումներ է արվել այս ընկերության կողմից, կպարզվի, որ այդ տեսախցիկները գերժամանակակից են և արժեն յուրաքանչյուրը, օրինակ, 1000 ԱՄՆ դոլար: Ես և մեր համաքաղաքացիներից շատերը, համոզված եմ, որ չէին բողոքի այս երևույթի դեմ, եթե այդ վճարովի ավտոկայանատեղիները պատկանեին Երևանի քաղաքապետարանին, իսկ դրա դիմաց գանձված գումարները գնային մայրաքաղաքի բյուջե:

Փաստորեն, «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն այս լայնամասշտաբ տեսախցիկատեղադրումով փորձում է ցույց տալ, թե ինքn ահռելի ներդումներ է անում, և ընկերության արժեքը շատ թանկ է:շ

Գագիկ Սերոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին