▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուտիզմով տառապող ութամյա Սոնյա Շատալովայի աֆորիզմները

ԱՖՐԻԿԱՑԻ - Գիշերային հետախուզության համար լավագույն հետախույզը:

ԹԻԹԵՌ – Ամառային երջանկության հիմնական նշանը:

ՔԱՄԻ - Օդ, որը հանգիստ չի սիրում:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ - Մարդու կյանքում ճակատագրի արևածագը:

ՀՈԳԻ -Դատարկություն մարդու ներսում, որը լցվում է Աստծո, կամ Սատանայի կողմից:

ԳԻՐՔ - Իր, որի մեջ կարելի է պահել մարդկանց գիտելիքներն ու զգացմունքները, ժամանակի միջով շատ մարդկանց հետ զրուցելու հնարավորություն:

ՁԻ -Մեծ, տաք, չորս սմբականի երջանկություն: 

ԴԻՄԱԿ - Մի արտահայտության դեմք:

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ - Շատի և Քչի միջև չափի միավոր: 

ՆՈՐՈՒՅԹ - Այնպիսի երևույթ, որ հետ հանդիպումից քո աշխարհը հարստանում է:

ԳԻՇԵՐ - Աստղապատ սև հովանոց:

ՀԱՆԳԻՍՏ - Հաճելի աշխատանք: 

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ - Հոգու ջանք, որի արդյունքում միտքն ու մարմինն անցնում են տարբեր խոչընդոտներ:

ԱՐԿԱԾ - Այնպիսի անսովոր իրադարձություն, որն ինչ-որ կերպ փոխում է քեզ և քո աշխարհը:

ՄԱՐԴ - Կենդանի էակ, որն ունի բանականություն, խոսք, հմուտ ձեռքեր և այդ ամենն օգտագործելու ունակություն: 

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ-Բոլոր մարդիկ միասին, եթե նրանց ընդունենք որպես մի, մեծ մարդ:

Ալինա Դերձյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին