▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը Հայաստանի հետ մասնակի վիզային ռեժիմ կմտցնի

 

2014 թ. սեպտեմբեր ամսից Վրաստանը Հայաստանի հետ մասնակի վիզային ռեժիմ կմտցնի: Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ԱԳՆ-ում, ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր Վրաստան կմեկնեն կարճ ժամանակով` զբոսաշրջության նպատակով, ուժի մեջ կմնա առանց վիզային ռեժիմը: Ինչ վերաբերում է բիզնեսի կամ ուսման նպատակով Վրաստան ավելի երկար ժամանակով մեկնողներին, ապա նրանց համար կմտցվի վիզային ռեժիմ:
Վրաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ վիզային ռեժիմի նման փոփոխությունները կվերաբերեն նաև մի շարք այլ երկրների, սակայն այս պահին չեն պարզաբանել, թե Վրաստանի տարածք մուտքի ու ելքի փոփոխությունները էլ որ երկրների վրա են տարածվում:
Նախարարության ներկայացուցիչների հայտարարության համաձայն`այդ փոփոխությունները նախատեսվում են «Առանց քաղաքացիության ու օտարաերկրացիների իրավական դրության մասին»  նոր օրենքով, որը հաստատվել է Վրաստանի խորհրդարանի կողմից եւ ուժի մեջ կմտնի 2014 թ. սեպտեմբերի 1-ից:
Հավելենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանի մուտքի վիզան հիմնականում տրամադրվում է սահմանային անցակետերում, իսկ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վիզան կտրամադրվի արտասահմանում Վրաստանի հյուպատոսություններում:  Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ այս որոշումն ընդունվել է վիզային հայտերի ու միգրացիոն գործընթացների ավելի արդյունավետ դիտարկման նպատակով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` սեպտեմբերից Վրաստանը բարդացնելու է օտարերկրացիների մուտքի վիզայի տրամադրման գործընթացը: Երկիր մուտք գործելու համար կպահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր, իսկ որոշ երկրների համար վիզային ռեժիմ կսահմանվի: Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ այս որոշումն ընդունվել է վիզային հայտերի ու միգրացիոն գործընթացների ավելի արդյունավետ դիտարկման նպատակով:

Արդեն պարզ է դարձել, որ Վրաստանը նաև Հայաստանի համար է որոշակիորեն փոխելու վիզայի տրամադրման կարգը: 2014 թ. սեպտեմբեր ամսից Վրաստանը Հայաստանի հետ մասնակի վիզային ռեժիմ կմտցնի: ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր Վրաստան կմեկնեն կարճ ժամանակով` զբոսաշրջության նպատակով, ուժի մեջ կմնա առանց վիզային ռեժիմը: Ինչ վերաբերում է բիզնեսի կամ ուսման նպատակով Վրաստան ավելի երկար ժամանակով մեկնողներին, ապա նրանց համար կմտցվի վիզային ռեժիմ:
Վրաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ վիզային ռեժիմի նման փոփոխությունները կվերաբերեն նաև մի շարք այլ երկրների, սակայն այս պահին չեն պարզաբանել, թե Վրաստանի տարածք մուտքի ու ելքի փոփոխությունները էլ որ երկրների վրա են տարածվում:

Այս փոփոխությունները նախատեսվում են «Առանց քաղաքացիության ու օտարաերկրացիների իրավական դրության մասին»  նոր օրենքով, որը հաստատվել է Վրաստանի խորհրդարանի կողմից եւ ուժի մեջ կմտնի 2014 թ. սեպտեմբերի 1-ից:
Ավելացնենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանի մուտքի վիզան հիմնականում տրամադրվում է սահմանային անցակետերում, իսկ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վիզան կտրամադրվի արտասահմանում Վրաստանի հյուպատոսություններում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին