▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրիտ»-ի բաժնեմասերը կհանձնվեն «Որոտան» ՀԷԿ-ին` պարտքի դիմաց. Փաստինֆո

 

pastinfo.am-ը գրում է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է Էներգետիկ ոլորտի «մութ» գորածարքների շարքը: Այս անգամ գործադիրը որոշել է պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնել «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը: 
 
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված հարցից պարզ է դառնում, որ կառավարությունը մտադիր է զրոյացնել ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցված «ՀայՌուսԳազարդ»-ի` տարիների ընթացքում կուտակած շուրջ 8,5 մլրդ դրամի պարտքերը:
 
Նախագծում մանրամասն ներկայացվում է նաև հիշյալ պարտքի ծագումը:
 
Այսպես` 4 559 600 000 դրամի պարտքը դեռևս 1999թ. պետբյուջեից ընկերությանը տրված վարկի չմարված պարտավորության արժեքն է, 489 600 000 դրամը` 2003թ. վարկային պայմանագրով «Հայէներգո» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկի պարտավորությունն է, որը իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ին, 2 009 000 000 «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի ունեցած բյուջետային վարկի պարտավորությունն է, որ դարձյալ իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ»-ին, 701 600 000 դրամը` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հայգազարդ» ՓԲԸ-ի միջև 25.12.2006թ. կնքված հաշտության համաձայնության հիման վրա «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ից «Հայգազարդ»-ին փախանցված պարտքն է, ևս 691 600 000 դրամի պարտավորություն էլ «Հայգազարդ» ՓԲԸ-ն ստանձնել է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման պայմանագրով և այդ ընկերության հետ 13.10.2003թ. կնքված համաձայնագրով: 
 
Եվ ահա 15 տարվա ընթացքում կուտակված այս պարտքը մարելու համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտավորությունների վերակառուցման և մարման մասին միջոցառումների ծրագիր»: Դրա համաձայն` «ՀայՌուսգազարդ»-ը կառավարությանն է փոխանցում իր որոշ ակտիվներ, մասնավորապես` Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը: 
 
Հետաքրքրականն այն է, որ «Նաիրիտ-2»-ի բաժնետոսերի մնացած 53,27 տոկոս-ը կառավարության նույն որոշմամբ պետք է հանձնվի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին` այդ ընկերության հանդեպ ունեցած պարտքի դիմաց: 

 Այսպիսով, կառավարության որոշման տրամաբանությամբ` «ՀայՌուսգազարդ»-ը կմարի ինչպես կառավարությանը, այնպես էլ` «Որոտան» ՀԷԿ-ին ունեցած իր պարտքերը: 
 
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջև գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, համաձայն որի` «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող, 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերն օտարել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ վերջինս դրա դիմաց հանդիպական պահանջի հաշվանցով մարված է համարում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով»,- ասված է ՀՀ կառավարության՝ հուլիսի 24-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին