▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրտուալ կյանքը այնքան է մխրճվել մեր կյանքի մեջ, որ իրականում շատերս չունենք խոսելու բան

Սրճարան: Երեկոյան ժամ է, դիմացի սեղանին նստեցին կին և տղամարդ՝ մոտ 40 տարեկան: Լռություն... Մոտենում է մատուցողը: Պատվեր... ու լռություն... Բերեց պատվիրած ձմերուկը... Լռություն... Տղամարդը կպցրեց սիգարը, կնոջ ձեռքին հեռախոսն է ու լռություն... Տղամարդը ծխում է, կինը Ֆեյսբուքում է: Լռություն... Սիգարը վերջացավ, ձմերուկը կերան-պրծան, լռություն... Տղամարդը վերցրեց իր հեռախոսը ու լռություն... Նստեցին մոտ մեկ ժամ ու նույնիսկ մեկ բառ չփոխանակեցին... Միգուցե Ֆեյսբուքում էին շփվում... Ձեռքով ցույց տվեց, որ հաշիվը բերեն, լուռ փակեց, լուռ վերկացան ու լուռ գնացին...

Վիրտուալ կյանքը այնքան է մխրճվել մեր կյանքի մեջ, որ իրականում շատերս չունենք խոսելու բան, եթե գրելիքը մեր ձեռքի տակ չի...

Աշոտ Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին