▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական ֆինանսական «մեքենայությունը» պետական մակարդակով, որին ենթարկվում ենք բոլորս

Հերթական ֆինանսական «մեքենայությունը» պետական մակարդակով, որին ենթարկվում ենք բոլորս, սակայն այն տեսանելի է դառնում միայն մեր հաշիվների քաղվածքների մանրամասն վերծանման ժամանակ, ինչն ի դեպ, մենք որպես կանոն չենք անում․ 
Մեր դոլարային հաշիվներից բանկոմատային կանխիկացումներ անելու ժամանակ, բանկոմատները մեզ տալիս են տվյալ պահին ՀՀ Կենտրոնական բանկում գործող արտարժույթի փոխարժեքին համապատասխան ՀՀ դրամ։ Միաժամանակ, կատարված կանխիկացումների մասին վերջնահաշվարկը բանկերին է փոխանցվում միայն մի քանի օր հետո և իրականացվում է ոչ թե կանխիկացման օրվա, այլ վերջնահաշվարկի օրվա գործող փոխարժեքով, որ իհարկե նույնը չի լինում, քան մի քանի օր առաջ էր։ Արդյունքում, մի քանի օր հետո բանկերը, ԿԲ-ի հովանու ներքո մեր հաշիվներից պահում են այդ փոխարժեքների տարբերությունները և մենք օրեր անց տեսնում ենք մեր հաշվի մնացորդի փոփոխություն․․․ 
Հիմնականում դրանք փոքր թվեր են լինում և մենք նման տարբերությունները չենք նկատում, կամ ուշադրություն չենք դարձնում, սակայն բոլորովին վերջերս մի գործարքի արդյունքում նման հիմնավորմամբ իմ հաշվից պահվել է ոչ ավել, ոչ պակաս 24 ԱՄՆ դոլար․․․

 

Նորայր Լ.Մովսիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին