▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում տեսախցիկն արդեն կարող է գրանցել վայրի կենդանու առկայությունը

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում տեղադրվել է հոսանքափոխարկիչ ենթակայան: Հիմնական կայանը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա: Բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է կառուցման աշխատանքներ անցկացնելը, անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը:

Նորակառույց կայանը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում անխափան բջջային կապ կապահովի:

Բարձր լեռնային գոտում բջջային կապի հնարավորությունից բացի՝ կայանը թույլ կտա իրական ժամանակում անհրաժեշտ տվյալներ փոխանցել Ուրցաձորի էկոկրթական կենտրոն՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկների միջոցով: Օրինակ՝ տեսախցիկը կարող է գրանցել վայրի կենդանու առկայությունը և փոխանցել տվյալը համապատասխան հասցեով:

Գերարագ ինտերնետի շնորհիվ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի այցելուները հնարավորություն կունենան անխափան հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ ուղարկելու և ստանալու մեծածավալ փաստաթղթեր, կառավարելու վեբ-կայքեր, հետևելու եղանակի տեսությանը և այլն:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է ժայռերով շրջապատված մեկուսի վայրում: Ձմռանը, առատ ձյան ժամանակ, ճանապարհները կարող են անանցանելի դառնալ: Հետևաբար՝ շարժական հաղորդակցության հասանելիությունը առաջնային անհրաժեշտություն է:

Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ հոսանքափոխարկիչ ենթակայանից առանձին հոսանքագիծ կանցկացվի կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու և հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

Ձայնային և տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաև կնպաստի Արարատի մարզի գյուղական բնակավայերում էկոտուրիզմի զարգացմանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին