▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ միջոցների հաշվին է Պուտինը կրում 10-60 հազար դոլարի ժամացույցներ

Մեկ-մեկ զարմանում եմ, թե ոնց կարող է հայաստանցին լինի ընդդիմադիր, քննադատի վարչակազմը թալանի ու պետբյուջեի փոշիացման առումով, ու մի տեսակ սիրատոչոր հայացքով նայի դեպի Ռուսաստան: Ակնկալի, որ հենց մտնենք Եվրասիական միություն, բոլոր բացասական երևույթները կվերանան: Ու չեմ հասկանում՝ մարդիկ իրոք հավատո՞ւմ են իրենց խոսքերին, Ռուսաստա՞նն է օրինավորության էտալոնը մեզ համար: Հետաքրքիր է, ոչ մեկին չի՞ հետաքրքրել այն հարցը, թե ինչ միջոցների հաշվին է Պուտինը կրում 10-ից 60 հազար դոլարի ժամացույցներ (էլ չասած կեսմիլիոնանոցի մասին)՝ պապերից ստացած ժառանգությա՞ն, թե սեփական աշխատավարձի: Ինչո՞ւ պիտի այդ դեպքում Պուտինը Հայաստանում հաստատի կարգ ու կանոն, օրենք ու օրինավորություն...

Վախթանգ Սիրադեղյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին