▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքանապես անկախ Հայաստանի անվտանգության երաշխավորը երբեք չի եղել Ռուսաստանը որպես պետություն

Քաղաքանապես անկախ Հայաստանի անվտանգության երաշխավորը երբեք չի եղել Ռուսաստանը որպես պետություն: Արցախյան ազատամարտի ժամանակ նման դերակատարում ստանձնեց ՌԴ նախագահ Բորիս Ելցինը, մի մարդ, որին ակնհայտ բացասական երանգավորմամբ են այսօր հիշում թե՛ ՌԴ-ում և թե՛ Հայաստանում: Թե ինչպես իրենն կդրսևորի Վ. Պուտինը՝ ոչ մեկը չի կարող կանխատեսել, իսկ որ ինքը հանգիստ կարող է թքել Ռուսաստանի միջազգային պարտավորությունների վրա՝ ցույց տվեց ուկրաինական փորձը: Ետ գնանք 100 տարով. 1918-1920 թթ. Ռուսաստանը ոչ միայն նորանկախ երկրի անվտանգության երաշխավոր չէր, այլ նույնիսկ հայկական տարածքները նվիրաբերեց Թուրքիային և Ադրբեջանին, իսկ Ալեքսանդրոպոլի վերադարձն ընդամենը երկաթգծի խնդիր էր լուծում՝ չանցներ այն այդ քաղաքով՝ Գյումրին կմնար թուրքերին: Վերադառնալով մեր օրերին՝ Թուրքիան այսօր և մոտալուտ ապագայում Հայաստանի վրա հարձակում կատարելու որևէ մտադրություն չունի, այն որևէ ձևով չի էլ հիմնավորվում: Հարձակվի՝ որ ի՞նչ... Պանթուրքիզմը եկեք թողնենք պատմաբաններին... Հայաստանի վրա հարձակման դեպքում Թուրքիայի ստանալիք գլխացավանքը կլինի ավելին, քան կստանար դրա շնորհիվ, այդ թվում՝ թուրքական քրդերի պայքարի ձևով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ այսօրվա վարչակազմն էլ կարող է ՀՀ-ն պաշտպանել այդ երկրից, չնայած բազմիցս եմ ասել, որ դժվար է պատկերացնել ավելի լավ նվեր Ալիևին, քան ներկայումս ՀՀ-ում գոյություն ունեցող վարչակազմը:

Վախթանգ Սիրադեղյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին