▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին գոռոզությունը դասել է արատների առաջին շարքում

Գոռոզությունը սատանայի մեղքն է, աշխարհ եկած առաջին մեղքը: Գոռոզությունը չարիքի բուն աղբյուրն է, նա խառնված է մարդու հոգու բոլոր թուլություններին: 
Փայլում է նախանձոտ մարդու ժպիտի միջից: Ի հայտ է գալիս հեշտանքի զեխությունների մեջ: Հաշվում է ժլատության ոսկիները: 

Կայծկլտում զայրացկոտի աչքերի մեջ և գնում մեղկ կյանքի հաճույքների հետևից: 
Եթե Եկեղեցին մարդկային արատների դասակարգման մեջ առաջին տեղն է տվել գոռոզությանը, նա նվազ խելամտությամբ չի դասավորել նաև մյուս վեց գլխավոր բարոյական արատները: Չպետք է կարծել, որ այն կարգը, որով դրանք դասավորված են, կամայական է:

Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին