▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլեւ նրանց սխրանքով

 

Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլեւ նրանց սխրանքով
ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած 
դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները հանդես են գալիս նաեւ համատեղ նախաձեռնություններով՝ 
օգտագործելով միմյանց ներուժը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի արժանացած «Գեղարեգ» կրթամշակութային
հասարակական կազմակերպությունը հուլիսի 24-ին Գավառում «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում
կազմակերպել էր հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գեւորգյանի հետ։ Նշենք, որ «Աշխարհազոր» ՀԿ-ն նույնպես ՀՀ 
նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ իրականացնում է «Ճանաչենք մեր հերոսներին» նախագիծը, որի 
շրջանակներում պատրաստել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մասին պատմող 30 հոլովակ։
Րաֆֆի Գեւորգյանը շուրջ 50 պատանիների ու երիտասարդների հոլովակների միջոցով ներկայացրեց Արցախյան հերոսամարտում 
իրենց կյանքը զոհած հայորդիների գործն ու սխրանքները։ «Շատ կարեւոր է, որ մարդ փոքր տարիքից ունենա հերոս, որին կձգտի նմանվել 
եւ որի գործը կփորձի շարունակել։ Ու այդ հերոսները պետք է լինեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի 
համար։ Այդ հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանուններով, այլեւ նրանց սխրանքներով»,- դիմելով միջոցառմանը 
ներկաներին՝ ասաց Րաֆֆի Գեւորգյանը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ հոլովակները հետաքրքրություն կառաջացնեն պատանիների մոտ, ու 
նրանք կբացեն գրքեր, կուսումնասիրեն համացանցային տեղեկությունները՝ հերոսների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։ 
Խոսելով Լեոնիդ Ազգալդյանի մասին՝ Րաֆֆի Գեւորգյանը շեշտեց, որ գիտնական-ֆիզիկոսն իր ընկերների հետ գիտական 
միտքը կենտրոնացրել է զենքերի նախագծման, մշակման ու կատարելագործման ուղղությամբ։ Լեոնիդ Ազգալդյանն այն գործիչներից էր, 
ով կարեւորում էր առանձին գործող ջոկատների միավորումն ու կանոնավոր բանակ ունենալու գաղափարը։ Ազգալդյանն ասում էր, որ
հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետեւում կանգնած չլինի կանոնավոր բանակը: 
Րաֆֆի Գեւորգյանն անդրադարձավ նաեւ Արծվաշենի 11 հերոսներին եւ Վոլոդյա Դարբինյանին։ Վոլոդյա Դարբինյանն ու նրա 11 
զինակիցները, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են Արծվաշենի շուրջ 4500 բնակիչների տարհանումն անվտանգ
գոտի, իսկ իրենք զոհվել են՝ թշնամու կրակը գիտակցված ընդունելով իրենց վրա։
Պատանիները ծանոթացան Արշակ Ղամբարյանի, Աշոտ Չախոյանի եւ մեր մյուս զոհված ազատամարտիկների սխրանքներին։ 
Հատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, ով միայն 12 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին։ 
8 լեզվի կատարելապես տիրապետող գիտնականն իր կյանքը նվիրում է հայոց ազատագրական պայքարին՝ մեծ ներդրում ունենալով նաեւ 
Արցախի ազատագրման գործում։ 
Միջոցառումն ամփոփվեց հայրենասիրական երգերով ու խրոխտ յարխուշտայով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները հանդես են գալիս նաեւ համատեղ նախաձեռնություններով՝ օգտագործելով միմյանց ներուժը։

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի արժանացած «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հուլիսի 24-ին Գավառում «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գեւորգյանի հետ։

Նշենք, որ «Աշխարհազոր» ՀԿ-ն նույնպես ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ իրականացնում է «Ճանաչենք մեր հերոսներին» նախագիծը, որի շրջանակներում պատրաստել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մասին պատմող 30 հոլովակ։

Րաֆֆի Գեւորգյանը շուրջ 50 պատանիների ու երիտասարդների հոլովակների միջոցով ներկայացրեց Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը զոհած հայորդիների գործն ու սխրանքները։ «Շատ կարեւոր է, որ մարդ փոքր տարիքից ունենա հերոս, որին կձգտի նմանվել եւ որի գործը կփորձի շարունակել։ Ու այդ հերոսները պետք է լինեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Այդ հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանուններով, այլեւ նրանց սխրանքներով»,-դիմելով միջոցառմանը ներկաներին՝ ասաց Րաֆֆի Գեւորգյանը։Նա նաեւ հույս հայտնեց, որ հոլովակները հետաքրքրություն կառաջացնեն պատանիների մոտ, ու նրանք կբացեն գրքեր, կուսումնասիրեն համացանցային տեղեկությունները՝ հերոսների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։ 

Խոսելով Լեոնիդ Ազգալդյանի մասին՝ Րաֆֆի Գեւորգյանը շեշտեց, որ գիտնական-ֆիզիկոսն իր ընկերների հետ գիտական միտքը կենտրոնացրել է զենքերի նախագծման, մշակման ու կատարելագործման ուղղությամբ։ Լեոնիդ Ազգալդյանն այն գործիչներից էր, ով կարեւորում էր առանձին գործող ջոկատների միավորումն ու կանոնավոր բանակ ունենալու գաղափարը։ Ազգալդյանն ասում էր, որ
հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետեւում կանգնած չլինի կանոնավոր բանակը: 

Րաֆֆի Գեւորգյանն անդրադարձավ նաեւ Արծվաշենի 11 հերոսներին եւ Վոլոդյա Դարբինյանին։ Վոլոդյա Դարբինյանն ու նրա 11  զինակիցները, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են Արծվաշենի շուրջ 4500 բնակիչների տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են՝ թշնամու կրակը գիտակցված ընդունելով իրենց վրա։ Պատանիները ծանոթացան Արշակ Ղամբարյանի, Աշոտ Չախոյանի եւ մեր մյուս զոհված ազատամարտիկների սխրանքներին։ 

Հատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, ով միայն 12 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին։ 8 լեզվի կատարելապես տիրապետող գիտնականն իր կյանքը նվիրում է հայոց ազատագրական պայքարին՝ մեծ ներդրում ունենալով նաեւ Արցախի ազատագրման գործում։ 

Միջոցառումն ամփոփվեց հայրենասիրական երգերով ու խրոխտ յարխուշտայով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին