▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե զինենք գյուղերի բնակիչներին, կունենանք 90-ականների ամենաթողությունը

Շատերը կողմ են սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու խնդրին: Սակայն, դա անթույլատրելի է ու հղի վտանգներով, և մենք ակամա կստեղծենք 90-ականների ամենաթողության իրավիճակը, երբ ով որտեղ ուզում կրակում էր…

Մենք փառք Աստծո ունենք բանակ, որն ունակ է լիովին վերահսկել իրավիճակը սահմաններում:  Իմ կարծիքով հրամկազմին ձգելու և անձնակազմի զգոնությունը բարձրացնելու խնդիր կա թերևս:

Դուք պատկերացնում եք ի՞նչ կկատարվի,  եթե մի որևէ հովիվ ավտոմատն ուսին շփոթվի ու հայտնվի Ադրբեջանի տարածքում...Իսկ դա բացառել չի կարելի: Այնպես որ, զինվորը թող սահմանը պահի, հովիվը հովվություն անի, զենքն էլ այս կամ այն տականքի ձեռքը չի ընկնի, որը նույնպես հնարավոր է:

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին