▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանի նահանգի Արտամեդ քաղաքի փողոցներում տեղադրվել են հայատառ ցուցանակներ

Վանի նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքում փողոցներին տեղադրված եռալեզու (թուրքերեն, քրդերեն, անգլերեն) ցուցանակներին ավելացվել է նաև հայատառ գրություն: «Դեմոկրատական շրջանների կուսակցության» անդամ, Արտամեդի քաղաքապետ Սևիլ Ռոյբին Չեթինն այդ կապակցությամբ պարզաբանում է տվել: Ըստ նրա` իրենց նպատակը հասարակության մեջ հայերի հանդեպ եղած թշնամական պատկերոցումներին վերջ դնելն է և հայերի հանդեպ համակրանք ձևավորելը: Գրում է ermenihaber.am-ը:

«Քուրդ ժողովուրդը հայ ժողովրդի հետ պատմամշակությանի ընդհանրություններ ունի: Մինչև 1915-ի հայոց տեղահանությունը Վանը և Արտամեդը հայերով հոծ բնակեցված բնակավայրեր էին: Վանում քուրդ ժողովրդի հետ հայ ժողովուրդը դարեդար եղբայրաբար ապրել է: Այդ իսկ պատճառով այս շրջաններում մենք թույլ չենք տալու, որ պետության ձեռքով ջնվի հայոց պատմությունը և ոչնչացվի հայկական մշակույթը: Որպես հայերի նկատմամբ հարգանքի դրսևորում մենք կատարել ենք այս քայլը»,- ըստ «Հաբեր 7» լրատվական կայքի` ասել է քաղաքապետը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին