▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինարիի հենակետերում ծառայելու իմ փորձը

Լույսը բարի է, քանի որ ոնց հասկացա երեկվա կրակոցներից մարդկային կորուստ չունենք...

Հույս հայտնելով, որ իմ լրագրող բարեկամները չեն նեղսրտվել երեկվա դիտարկումներիցս (դիտավորյալ սուր)՝ ուզում եմ կիսվել Չինարիի հենակետերում ծառայելու իմ փորձերից, որ առավել պատկերավոր լինի թե ինչի հետ գործ ունենք...

Մեր N հենակետը, որը Չինարի գյուղին շատ մոտ է, միաժամանակ ադրբեջանական գյուղի վերևում է, իսկ այս հենակետի կողքին՝ սարի երկայնքով ոչ հեռու, ադրբեջանական եթե չեմ սխալվում «Տանձուտ» հենակետն է, որը նույնպես մեր Չինարիի վերևում է...

Ուրեմն երբ ադրբեջանական Տանձուտից կրակում էին մեր Չինարիի վրա, նույն րոպեին իրանց գյուղն առավել վատ վիճակում էր հայտնվում, ու սա եղել է միշտ, պատասխանը չի ուշացել, դադարացնում էին անմիջապես, որ շատ համը հանում էին, իրենց գերեզմանոցը մեր հենակետի անմիջապես ներքևում էր. մի կրակոց այդ ուղղությամբ ու քար լռություն.....

Սա ասեցի, որ իմանաք, թեև ահավոր բան է անգամ մի գնդակի՝ մեր գյուղի կողմ գալը, բայց այնուամենայնիվ, մեր տղերքն արթուն են...

Բարի ծառայություն մեր տղերքին, խաղաղ երկինք սահմանում ապրող մեր հերոսներին, որոնց պետք է զինել անշուշտ, սահմանի իրական պահապաններն իրենք են, զինվորների թիկունքն ու արագ աջակցողն իրենք են և ոչ թե երևանցիներս...

Դավիթ Սանասարյան

Հիշեցնենք, որ  ուրբաթ երեկոյան, 21.00-ից հետո,  հակառակորդը սկսել է ինտենսիվ կրակահերթերի տարափը Տավուշի մարզի սահմանապահ  բնակավայրերի` Բերդի տարածաշրջանի գյուղերի՝ մասնավորապես Այգեպարի ու  Մովսեսի ուղղությամբ: Կեսգիշերին մոտ ադրբեջանցիների կրակահերթերը  դադարել  են՝ հայկական բանակի հակագործողություններից հետո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին