▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետո էլ դժգոհում ենք պետական ծառայողների որակավորման անբավարարությունից

 

2010թ. ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը ենթարկվեց որոշակի բարեփոխման՝ կրտսեր պաշտոնի հավակնորդներն այլևս չունեն ամեն անգամ մրցույթի մասնակցելու անհրաժեշտություն: Նրանք տարին մեկ անգամ հանձնում են քննություն և ստանում կրտսեր պաշտոն զբաղեցնեու իրավունք տվող համապատասխան հավաստագիր: Այն ուժի մեջ է մեկ տարի և այդ ժամկետում այն ունեցող քաղաքացին իրավասու և կարող է դիմել քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված ցանկացած պետական մարմնի աշխատակազմում առաջացած և հայտարարված կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:
Քննությունը աապագա պետական ծառայողի տեսակետից չպետք է ներկայացնի որևէ բարդություն, քանզի այնտեղ ներառվում են բացառապես հարցեր ՀՀ Սահմանադրությունից և ՀՀ քաղաքացիական ծառայության օրենսդրությունից: Անշուշտ, պարզ է, որ ցանկացած պետական ծառայող պետք է քաջատեղյակ լինի ինչպես երկրի հիմնական օրենքից, այնպես էլ իր ապագա աշխատավայրի և հենց իր իսկ գործունեության կազմակերպման հիմնադրույթներից:
Տեսականորեն, իհարկե, այդպես է, սակայն փաստերն այլ բան են վկայում: Մասնավորապես, հուլիսին տեղի է ունեցել թեստավորման հերթական փուլը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 388 քաղաքացի: Քննության արգելքը, սակայն, հաղթահարել են ընդամենը 64-ը, ինչը կազմում է դիմորդների 16,5 տոկոսը: Իսկ ընդհանուր առմամբ, 2014թ. ընթացքում մասնակցել է 767 քաղաքացի, որոնցից 118-ն է ստացել համապատասխան հավաստագիր (16 տոկոս): Թեստավորման փուլը հաղթահարելու համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն առաջադրված 50 հարցերի առնվազն 90 տոկոսին:
Այս պատկերն այլ կերպ, քան ողբալի, բնութագրելը չափազանց բարդ է: Ի վերջո, եթե անձը ցանկություն ունի կապել իր ապագան պետական ծառայության ոլորտի հետ, ապա պիտի հիմնարար հարցերին տիրապետի, ինչպես ասում են, ջրի պես: Ավելին, ներկա դրությամբ կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի ընդհանուր առմամբ 171 քաղաքացի:
Հետո էլ դժգոհում ենք պետական ծառայողների որակավորման անբավարարությունից….
Այս լույսի ներքո է, որ քննության մասնակիցների 84 տոկոսին ցանկանում ես հարցնել՝ եկել եք, որ ի՞նչ անեք:

2010թ. ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը ենթարկվեց որոշակի բարեփոխման՝ կրտսեր պաշտոնի հավակնորդներն այլևս չունեն ամեն անգամ մրցույթի մասնակցելու անհրաժեշտություն: Նրանք տարին մեկ անգամ հանձնում են քննություն և ստանում կրտսեր պաշտոն զբաղեցնեու իրավունք տվող համապատասխան հավաստագիր: Այն ուժի մեջ է մեկ տարի և այդ ժամկետում այն ունեցող քաղաքացին իրավասու և կարող է դիմել քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված ցանկացած պետական մարմնի աշխատակազմում առաջացած և հայտարարված կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:

Քննությունը ապագա պետական ծառայողի տեսակետից չպետք է ներկայացնի որևէ բարդություն, քանզի այնտեղ ներառվում են բացառապես հարցեր ՀՀ Սահմանադրությունից և ՀՀ քաղաքացիական ծառայության օրենսդրությունից: Անշուշտ, պարզ է, որ ցանկացած պետական ծառայող պետք է քաջատեղյակ լինի ինչպես երկրի հիմնական օրենքից, այնպես էլ իր ապագա աշխատավայրի և հենց իր իսկ գործունեության կազմակերպման հիմնադրույթներից:Տեսականորեն, իհարկե, այդպես է, սակայն փաստերն այլ բան են վկայում:

Մասնավորապես, հուլիսին տեղի է ունեցել թեստավորման հերթական փուլը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 388 քաղաքացի: Քննության արգելքը, սակայն, հաղթահարել են ընդամենը 64-ը, ինչը կազմում է դիմորդների 16,5 տոկոսը: Իսկ ընդհանուր առմամբ, 2014թ. ընթացքում մասնակցել է 767 քաղաքացի, որոնցից 118-ն է ստացել համապատասխան հավաստագիր (16 տոկոս): Թեստավորման փուլը հաղթահարելու համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն առաջադրված 50 հարցերի առնվազն 90 տոկոսին:Այս պատկերն այլ կերպ, քան ողբալի, բնութագրելը չափազանց բարդ է: Ի վերջո, եթե անձը ցանկություն ունի կապել իր ապագան պետական ծառայության ոլորտի հետ, ապա պիտի հիմնարար հարցերին տիրապետի, ինչպես ասում են, ջրի պես: Ավելին, ներկա դրությամբ կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի ընդհանուր առմամբ 171 քաղաքացի:Հետո էլ դժգոհում ենք պետական ծառայողների որակավորման անբավարարությունից….Այս լույսի ներքո է, որ քննության մասնակիցների 84 տոկոսին ցանկանում ես հարցնել՝ եկել եք, որ ի՞նչ անեք:

Գուրգեն Վարոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին