▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ հարսանիքի 674 զույգերը պահանջում են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին

Artsakhpress.am-ը գրում է. Oրեր առաջ Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը. նրան մեղադրանք է ներկայացված ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:  2008թ. Արցախում կայացած «Մեծ հարսանիքի» մասնակից զույգերն այդ կապակցությամբ դիմել են ՌԴ պատկան մարմիններին՝ պահանջելով ազատ արձակել մեծ բարերարին.

«Մենք՝ 2008թ. Լևոն Հայրապետյանի նախաձեռնած «Մեծ հարսանիքի» 674 զույգերս, անգնահատելի ենք համարում արցախցի մեծ բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ թե՛ մեզ ու մեր զավակներին հովանավորելու, թե՛ բազմաթիվ այլ խոշոր ծրագրերի տեսքով: «Մեծ հարսանիք» ծրագրի շրջանակներում Արցախում կազմավորվել է 674 ընտանիք, և համարյա 6 տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 1200 ծնունդ: Քաջ իմանալով Լևոն Հայրապետյանի դավանած մարդկային բարձր արժեքների մասին՝ մենք համոզված ենք, որ նրան ուղղված մեղադրանքներն անհիմն են: Հույս ունենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կցուցաբերեն օբյեկտիվ մոտեցում, և արդյունքում կապացուցվի մեծ բարերարի անմեղությունը: Հետաքննության ընթացքն ու ճշմարտության վերհանումը համարելով ժամանակի հարց՝ այս փուլում նախաքննության մարմնից պահանջում ենք Լևոն Հայրապետյանին անհապաղ ազատ արձակել կալանքից: Բացի ազատության մեջ նախաքննությանը մեծապես աջակցելուց, նա այդ դեպքում հնարավորություն կստանա բարելավել իր առողջական վիճակը, որն ամենից շատ է անհանգստացնում մեզ»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին