▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության գործով կասկածվողները հարցաքննվել են. galatv.am

 

Բժիշկները մազերի փոխպատվաստման նոր մեթոդ են մշակել, որի ժամանակ օգտագործում են գլխի և մարմնի այլ հատվածների, հիմնականում՝ կրծքավանդակի մազերը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Լոնդոնցի բժիշկ Թոմի Քոուրեմադա-Զայոգան, որը մազերի փոխպատվաստում է անում, ասում է. «Որոշ հիվանդների գլխի մազերը չեն բավականացնում փոխպատվաստման համար: Կրծքավանդակի մազերի օգտագործումը մեզ կօգնի լավացնել ընդհանուր արդյունքը»:
Բժիշկը նշում է, որ կրծքավանդակի մազերն ավելի հաստ են և կոպիտ: Դրանք հնարավոր չէ օգտագործել որպես փոխպատվաստման միակ աղբյուր. վերջնական արդյունքը բնական չի երևա:
Մազերի փոխպատվաստումը կարող է մի քանի ժամ տևել: Վիրահատությունն արժե ավելի քան 10.000 եվրո (մոտ 2 եվրո մեկ մազի դիմաց): Կրծքավանդակի մազերի դեպքում գինն աճում է մինչև 6 եվրո 1 մազի համար:
Հաճախորդը կլինիկան լքում է վիրահատությունից անմիջապես հետո: Ավելի ուշ փոխպատվաստված մազերը սկսում են թափվել, որպեսզի դրանց տեղում նոր առողջ մազեր աճեն: Վերականգնման ժամանակահատվածն անհատական է:

Գյումրիում հուլիսի 24-ին տեղի ունեցած սպանության դեպքերի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ 50 –ամյա Հարություն Գրիգորյանի սպանության գործով հարցաքննվել են վերջինիս հարազատները:

Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազը: Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ վերջիններիս կողմից եւս սպանության վարկածներ են առաջ քաշվել, որոնք նախաքննական մարմնի կողմից քննարկվելու եւ ուսումնասիրվելու են:

 «Իրենց հարազատները հարցաքննվել են, իրենք էլ իրենց վարկածներն են հայտնել, այս պահի դրությամբ այդ բոլոր վարկածները քննվում են, ամեն բան էլ կպարզվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին