▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգույշ եղեք. սա հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք Ձեր վախճանը

Մինչ հայկական կողմը նախորդ քսան տարիների ընթացքում անում է ամեն ինչ, որպեսզի պահպանվի փխրուն խաղաղությունը, Ադրբեջանը յուր ապաշնորհ ղեկավարության ջանքերով հնարավոր և անհնարին ցանկացած քայլով քանդում է այն` հասցնելով խիստ վտանգավոր սահմանագծի, որից այն կողմ իրական պատերազմն է` իր անդառնալի հետևանքներով:

Եվ այս համատեքստում, բնական է, որ պետք է փոխվեր նաև մեր կեցվածքը, բառապաշարը... Երբ նենգ թշնամին գրեթե ամեն օր կրակում է մեր բնակավայրերը, երբ դիպուկահարների արձակած դարանակալ կրակոցներից նահատակվում են մեր սահմանապահ զինվորները, երբ կազմակերպվում են տարաբնույթ դիվերսիոն հարձակումներ և դավադիր օպերացիաներ, ակնհայտ է. որ նման սանձարձակ հրեշին օր առաջ պետք է կանգնեցնել:

Այլևս պարզ է, որ դիվանագիտական լեզուն, քաղաքակիրթ երկխոսությունը նրանց համար չեն... և այս տեսակետից միանգամայն պատեհ են հնչում նախագահ Սարգսյանի հակառակորդին ուղղված նախազգուշացումները` ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ. ՍԱ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆ Է, ՈՐՏԵՂ ԳՏՆԵԼՈՒ ԵՔ ՁԵՐ ՎԱԽՃԱՆԸ:

Հ. Գ. Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոս զինվորին, ով երեկ քաջաբար ընկավ թշնամու հերթական դիվերսիոն հարձակումը կասեցնելու ժամանակ:


Գերասիմ Բարսեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին