▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռը հրաշքով է խուսափել վթարից. Ինտերֆաքս

«Интерфакс» գործակալությունը` հղում անելով Փարիզ-Երևան չվերթի ուղևողներից մեկին,  գրում է, որ Էիր Ֆրանս ավիաընկերության դեպի Հայաստանի մայրաքաղաք թռչող ուղևորները երեկ անհանգիստ րոպեներ են ունեցել, քանի որ օդանավը հազիվ է խուսափել վթարից:

Ըստ գործակալության,  Երևանի Զվարթնոց օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռը հանկարծակի թեքվել է ձախ կողմի վրա. օդաչուները չեն կարողացել ինքնաթիռի վայրէջքն ապահովել առաջին փորձից ու կտրուկ բարձրություն են վերցրել:

Ըստ ուղևորի` «ինքնաթիռը շատ ուժեղ «թափ» է տվել, սկսվել է խառնաշփոթ, ուղևորները, որոնց թվում շատ էին երեխաները, բղավել են: Դրանից հետո ինքնաթիռը բարձրություն է վերցրել: Միայն ուղևորներից մեկի միջամտությունից հետո օդաչուն հայտարարել է, որ վայրէջքի պահին տեղի է ունեցել անկայունություն` «дестабилизация»».

Արդյունքում, ինքնաթիռը Զվարթնոց օդանակավակայանի վրա պտտվել է մոտ 40 րոպե, որի ընթացքում օդանավն, ըստ ուղևորի,  միշտ «թափ» է տվել:

Բարեբախտաբար, օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել ինքնաթիռը: Նշվում է, որ ուղևորներից մեկը կորցրել էր գիտակցությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին