▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15-ամյա աղջիկը սպանել է համադասարանցուն և մարմինը մասնատել

 

Ճապոնիայում 15-ամյա դպրոցական աղջիկը ձերբակալվել է` մեղադրվելով համադասարանցուն սպանելու և մարմինը մասնատելու մեջ: Այս մասին գրում է lifenews-ըˋ հղում անելով The Australian պարբերականին:
Դեպքը տեղի է ունեցել Սասեբո քաղաքում: Այվա Մ.-ն հյուր է եկել ընկերուհուն` ծնողներին զգուշացնելով, որ որոշել է համադասարանցու հետ խաղալ: Գիշերը ժամը 23:00-ին, աղջկա մայրը զանգահարել է ոստիկանությունˋ անհանգստանալով, որ իր դուստրը դեռ չի վերադարձել: Կատարված օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ դպրոցական աղջիկը հայտնաբերվել է իր համադասարանցու տանը, ով էլ մեղադրվում է սպանության մեջ:
Ընկերուհուն գազանաբար սպանելուց հետո, աղջիկը մի քանի լուսանկար է տեղադրել համացանցումˋ գրելով. «Ինչ անել մինչ արյունահոսությունը շատանա», «Արյունը շատացել է, նույնիսկ մաքրելն է անիմաստ», «Սա կենտրոնական ուղեղի արյան գույնն է», «Ես դեռ լոգարան չեմ գնա»:
Ոստիկանության տվյալների համաձայն` ճապոնուհին արդեն ընդունել է իր մեղքը: Նաև նշվում է, որ սպանություն կատարած աղջիկն ապրում է մենակ, իսկ ծնողներըˋ քաղաքի մյուս հատվածում:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?36761&l=am/

Ճապոնիայում 15-ամյա դպրոցական աղջիկը ձերբակալվել է` մեղադրվելով համադասարանցուն սպանելու և մարմինը մասնատելու մեջ: Այս մասին գրում է lifenews-ըˋ հղում անելով The Australian պարբերականին:
Դեպքը տեղի է ունեցել Սասեբո քաղաքում: Այվա Մ.-ն հյուր է գնացել ընկերուհուն` ծնողներին զգուշացնելով, որ որոշել է համադասարանցու հետ խաղալ: Գիշերը ժամը 23:00-ին, աղջկա մայրը զանգահարել է ոստիկանությունˋ անհանգստանալով, որ իր դուստրը դեռ չի վերադարձել: Կատարված օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ դպրոցական աղջիկը հայտնաբերվել է իր համադասարանցու տանը, ով էլ մեղադրվում է սպանության մեջ:
Ընկերուհուն գազանաբար սպանելուց հետո, աղջիկը մի քանի լուսանկար է տեղադրել համացանցումˋ գրելով. «Ինչ անել մինչ արյունահոսությունը շատանա», «Արյունը շատացել է, նույնիսկ մաքրելն է անիմաստ», «Սա կենտրոնական ուղեղի արյան գույնն է», «Ես դեռ լոգարան չեմ գնա»:
Ոստիկանության տվյալների համաձայն` ճապոնուհին արդեն ընդունել է իր մեղքը: Նաև նշվում է, որ սպանություն կատարած աղջիկն ապրում է մենակ, իսկ ծնողներըˋ քաղաքի մյուս հատվածում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին