▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս երգիչների մուտքը կարող է արգելվել նաև Լիտվայում

Լիտվան կարծես թե որոշել է հետևել Լատվիայի օրինակին` ուկրաինական ճգնաժամի հետ կապված դիրքորոշման պատճառով ռուսական որոշ երգիչների ներառելով անցանկալի անձանց ցանկում: Այդ մասին խոսել է Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտյավիչյուսը` ասելով, որ դա դեռ հստակ որոշում չէ.

«Եվրամիության անդամ հանդիսացող Լիտվան պատժամիջոցների հարցը կհամաձայնեցնի ԵՄ այլ երկրների հետ և կողմ է պատժամիջոցների խստացմանը: Ինչ վերաբերում է կոնկրետ կատարողների ցանկում ներառելուն, ապա նման որոշում դեռ չկա, սակայն մենք չենք բացառում, որ ապագայում դա կքննարկվի՝ քարոզչության դեմ պայքարի շրջանակներում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչն արգելել էր ռուս էստրադային կատարողներ Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի և Օլեգ Գազմանովի մուտքն իրենց երկիր, ինչի պատճառով վերջիններս չեն կարողացել մասնակցել «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին