▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուքոմը տեղյակ է, Յուքոմը համը հանում է...

Շատերի հիշողության մեջ վառ է մնացել, որ մի քանի օր առաջ ՅուՔոմ ընկերությունը բառացիորեն վարի տվեց ողջ հանրապետության ինտերնետն ու ազգաբնակչության շա՜տ կարևոր աշխատանքներ մնացին օդում՝ ինտերնետրի բացակայման պատճառով: ԱՅՍՕՐ հերթը Կաբելային հեռուստատեսությանն է... Ալիքների մի մասը, որոնք պատկանում են НТВ-ին, առհասարակ չեն գործում...
Մասնագետներից մեկի հետ կապ հաստատելու հետ ունեցա այսպիսի խոսակցություն.
- _____-ը լսում է (Առանց բարևի)
-Բարև Ձեզ:
-Բարև ձեզ
-Կներեք, մեր կաբելային հեռուստաընկերության մի քանի ալիքներ չեն աշխատում
-Ճիշտն ասած տեղյակ ենք, արբանյակն ա վթարվել, ոչինչ չենք կարող անել:
-Ձեր գրասենյակից ինձ մի անգամ ասել են, որ նման դեպքերում փողհատուցում են՝ այլ ալիքներ միացնելով:
-Խնդրեմ մեկ րոպե սպասել գծում...
... Շնորհակալություն, որ սպասեցիք, նման տեղեկություն չկա, կարող եք դիմում գրել գրասենյակ....
-ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒն...

Հ.Գ. Մենք արդեն ամսվա մեջ երկրորդ անգամ լուրջ խնդիր ենք ունենում... երկու անգամ նրանք տեղյակ են ու նրանք մեղավոր չեն, իսկ եթե ես մեղավոր չլինեմ, որ իմ աշխատավարձն ուշացնում են, ու ուշացնեմ գումարը, իմ ինտերնետը միացրած կպահե՞ն... չի կարելի հիասթափեցնել հաճախորդներին..... !!!

Սպարտակ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին