▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ հայրենիքիս

Բարև իմ սիրելի հայրենիք :

Այո,իմ սիրելի.. Գիտեմ ` դու ինձ էլ չես սիրում :

Կես տարի առաջ ես հեռացա քեզանից,հեռացա այնպես,ինչպես հազարավոր մարդիկ :

Կներես ինձ խնդրում եմ... :

Կներես ինձ այն բանի համար,որ չկարողացա դիմանալ երեխաներիս սոված հայացքներին,կներես որ չկարողացա դիմանալ կնոջս տխուր և հուսահատված հայացքին : Կներես,որ ծնողներիս դեմ գնացի,և լքեցի հայրենիքս :

Այո,ես ծառայել եմ,իմ պարտքը տվել եմ հայրենիքիս,բայց դրա դիմաց խնդրել եմ մի բան... մի բան,որ իրավունք ունի երկրի արժանի քաղաքացի...խնդրել եմ արժանի կյանք...

Ոչ.չմտածես թե պահանջել եմ շքեղ մեքենա կամ մեծ առանձնատուն.. ոչ իհարկե... 

Կլինեն շատերը,ովքեր կմեղադրեն ինձ հեռանալու, չպայքարելու, և այլի մեջ... բայց կասեք ինչպես պայքարեմ:

Ինչպես պայքարեմ մի տեղ,որտեղ պայքարողներից շատերը գումարներ են ստանում հատուկ մարդկանցից,ու պետք եղած ժամանակ ՍՏՈՊ տալի պայքարին,իսկ իմ պես միամիտ մարդիկ գլխիկոր գնում տուն....

Խնդրում եմ քեզ իմ սիրելի հայրենիք...ոչ...աղաչում եմ... այնպես արա,որ մարդիկ փոխվեն.այպես արա որ պայքարեն ոչ թե գումարի համար,այլ լավ ապագայի:

Այնպես արա,որ նրանք պայքարեն,իսկ ես..անառակ որդու պես..վերադառնամ գլխիկոր,բայց հոգում հպարտ,որ իմ ազգը կարողացավ պայքարել իր ազատության համար... 

Այնպես չի,որ այստեղ ամեն ինչ լավ է..ոչ... երեխաներս ու կինս կուշտ են ֆիզիկապես..բայց հոգեպես սոված... կգա մի օր,ես վստահ եմ,որ դու կկարդաս այս տողերը,ու խելքի կբերես իմ ժողովրդին...ավաղ... ես դա չկարողացա անել... :

 

Մարկ Անտոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին