▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայը չի ներում թուրքին, որովհետև այսօր էլ խեղճ է մնացել

Ներելու մասին մի երկու խոսք էլ ես ասեմ. եթե դա անհատական մակարդակում է, ապա հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ պայմանավորված է մարդու խառնվածքով, դաստիարակությամբ, միջավայրով և այլն: Երբ խոսք է գնում ազգությունների/ժողովուրդների մակարդակով, ապա շատ կարևոր է, թե ինչպիսին է եղել վերջնարդյունքը: Կոնկրետ ռուս-գերմանացի փոխհարաբերություններում ռուսը հաղթել է իրեն վիրավորող գերմանացուն, և ներելու «խնդիր» չունի, ճիշտ այնպես, ինչպես հայն ադրբեջանցուն: Իսկ գերմանացին ոչ միայն խեղճ չի մնացել, այլև 90-ականներին տնտեսապես օգնում էր 50 տարի առաջ իրեն հաղթած ռուսին:

Բայց ի տարբերություն նույն ռուս-գերմանացի փոխհարաբերությունների, հայը չի ներում թուրքին, որովհետև այսօր էլ խեղճ է մնացել թուրքի հետ համեմատած և սարսափ է զգում թուրքից: Եվ ճիշտ այնպես, ինչպես հայն է վերաբերվում թուրքին, մեզ է վերաբերվում ադրբեջանցին: Իսկ որ հայը կարող է այսօր գնալ Թուրքիա նույնիսկ մշտական ապրելու, ապա դա նորից գալիս է մեր խեղճ վիճակից և ժամանակի գործոնից. եթե 100 տարի անց մենք էլ հարուստ լինենք, իսկ ադրբեջանցին, ընդհակառակը, աղքատանա, նա էլ կգա Հայաստան աշխատելու և նույնիսկ ապրելու:

Վախթանգ Սիրադեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին