▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զերծ մնացեք հախուռն երթերից, ցույցերից. Լեւոն Հայրապետյանի պաշտպանության շտաբ

«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում զերծ մնալ հախուռն երթերից, ցույցերից:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հաշվի առնելով մեր հայրենակից հայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացները ու դրանց ընթացքին չխոչընդոտելու կարեւորությունը` Լեւոն Հայրապետյանի ընկերները, մտերիմները խնդրում եւ հայտարարում են`զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց: Մենք իրավունք չունենք մեր քայլերով վնասելու իրավական գործընթացը:
Մինչդեռ, կան մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս կոչերով, թե հուլիսի 31-ին կազմակերպվում է երթ՝ ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: Հայտարարում ենք` մենք այս պահին նպատակահարմար չենք համարում նման երթի կազմակերպումը եւ տեղեկացնում ենք, որ սույն երթը «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական  շտաբի նախաձեռնությունը չէ:
Միաժամանակ, խնդրում եւ հորդորում ենք բոլորին առանց շտաբի հետ համաձայնության չձեռնարկել որեւէ քայլ: Միասնական շտաբը կմշակի գործողությունների համապարփակ ծրագիր, եւ մեր բոլոր քայլերը կլինեն սույն ծրագրին համապատասխան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին