▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը ամբողջ աշխարհում դադարեցրել է մուտքի արտոնագրերի տրամադրումը

 

Միացյալ նահանգները դադարեցրել են ամբողջ աշխարհում մուտքի արտոնագրի տրամադրումը, հաղորդվում է Ռուսաստանում ամերիկյան դեսպանատան կայքում:
«Տվյալ պահին ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերով գրասենյակը անձնագրային-մուտքի արտոնագրային համակարգում տեխնիկական անսարքություններ է նկատել: Այդ խնդիրը համընդգրկուն է եւ կախված չէ այս կամ այն երկրից կամ արտոնագրային կատեգորիայից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 21-ից հետո դեսպանատանը կամ հյուպատոսարանում հարցազրույց անցած դիմորդները կարող են վերադարձնել իրենց անձնագիրը առանց մուտքի արտոնագրման գրավոր հարցմամբ: Շտապ ուղեւորության կարիք ունեցող քաղաքացիներին նույնպես խորհուրդ է տրվում կապվել ամերիկյան ներկայացուցչության հետ էլեկտրոնային հասցեով, հաղորդում է Gazeta.ru-ն:

ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում մուտքի արտոնագրի տրամադրումը, հաղորդվում է Ռուսաստանում ամերիկյան դեսպանատան կայքում:
«Տվյալ պահին ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերով գրասենյակը անձնագրային-մուտքի արտոնագրային համակարգում տեխնիկական անսարքություններ է նկատել: Այդ խնդիրը համընդգրկուն է եւ կախված չէ այս կամ այն երկրից կամ արտոնագրային կատեգորիայից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 21-ից հետո դեսպանատանը կամ հյուպատոսարանում հարցազրույց անցած դիմորդները կարող են վերադարձնել իրենց անձնագիրը առանց մուտքի արտոնագրման գրավոր հարցմամբ: Շտապ ուղեւորության կարիք ունեցող քաղաքացիներին նույնպես խորհուրդ է տրվում կապվել ամերիկյան ներկայացուցչության հետ էլեկտրոնային հասցեով, հաղորդում է Gazeta.ru-ն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին