▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են ծնողներն ամեն ինչ անում, որպեսզի իրենց զավակները խուսափեն զինծառայությունից

Շատ հետաքրքիր ազգ ենք, խիստ տարբեր ենք, երբ դրսում ենք և լրիվ այլ ենք, երբ Հայաստանում ենք: Այսօր ընկերոջս հետ էի խոսում, ում եղբայրն ընտանիքով ապրում է Իսրայելում:

Ասում է, որ այնտեղ իսկական պատերազմ է, ամեն օր օդային տագնապ է հնչում և մարդիկ հավաքվում են շենքերի շքամուտքերում, մինչև անցնում է վտանգը, ընկերոջս եղբոր որդին ծառայում է Իսրայելի պաշտպանության բանակում և այս օրերին մասնակցում է արևելյան ափին իրականացվող ռազմական գործողություններին, ասում է, որ ինքն է ընտրել բանակ գնալու և առաջին գծում լինելու որոշումը, քանզի Իսրայելում առանց բանակ ծառայելու առաջխաղացում չես կարող ունենալ:

Այս պատմության ընթացքում մտքիս մի հարց առաջացավ՝ ինչո՞ւ հայ մայրերը ցավագին են ընդունում, երբ իրենց որդիները ծառայում են հայոց սահմաններին և նորմալ են վերաբերում, երբ իրենց որդիները ծառայում են Իսրայելի, ՌԴ ի, Ուկրաինայի, ԱՄՆ ի, Ֆրանսիայի և այլ պետությունների բանակներում: Ինչո՞ւ են հայ ծնողները Հայաստանում անում ամեն ինչ, որպեսզի իրենց զավակները խուսափեն պարտադիր ժամկետային զինծառայությունից, կամ սահման պահելուց, բայց դրսում այդպիսին չեն: Տարօրինակ է չէ՞:

Իհարկե պատճառներից մեկն այն է, որ ծառայում են հիմնականում միջին և միջինից ցածր խավի երեխաները և Հայաստանում իսկապես չկա արդարություն, բայց խնդիրը միայն այստեղ չէ:

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին