▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աչքներս լույս», վաղվանից հաշվիչները կաշխատեն ավելի թանկարժեք պտույտներով


Դե ինչ, հայեր ջան, «աչքներս լույս», վաղվանից մեր էլեկտրաէներգիայի հաշվիչները կաշխատեն ավելի թանկարժեք պտույտներով, ավելի շատ գումար կլցնեն իշխանության գրպանը: Իսկ պատճառն այն է, որ երբ հուլիսի 1-ին Ռոբերտ Նազարյանի ՀԾԿՀ-ը փափուկ աթոռների վրա որոշում էր կործանիչ հարված հասցնել հայերի գրպանին, այնտեղ մի երեք հարյուր հոգի էր կանգնած ըմբոստանում այդ որոշման դեմ, հետո հուլիսի 18-ին, երբ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ը հանրահավաք էր հրավիրում, շատերն ամեն ինչ անում էին, որ մարդ չգնա այդ հանրահավաքին...

Վաղը նույնպես երթ է լինելու «Ոչ թալանին» խորագրով, սակայն համոզված եմ, որ դա նույնպես ոչ մի արդյունք չի տա (Աստված տա` սխալվեմ):
Իսկ պատճառը պարզ է` մարդիկ անտարբեր են դարձել ամեն ինչի նկատմամբ:

Այդ պատճառով դիմում եմ իշխանություններին. գոնե մեկ լավ բան արեք այս ժողովրդի համար: Թանկացրեք հոսանքը ոչ թե 10, այլ 100 տոկոսով, գազը` ևս 150 տոկոսով, տրանսպորտի սակագինը դարձրեք 500 դրամ, ջրի և քաղաքային հեռախոսի սակագինը հնգապատկեք, պարենային ապրանքների գները, շնորհիվ ձեր ունեցած մոնոպոլիաների, տասնապատկեք, իշխանության հասցեին վատ բան ասողներին 100 մտրակի հարված նշանակեք, հեռացրեք երիկամները... 
Միգուցե դրանից հետո հայ մարդը կարթնանա և պայքարի ոչ միայն իր ԵՍ-ի, այլ իր և մնացածի իրավունքների համար:

Գոռ Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին