▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կհասնեմ իշխանափոխության

Ժողովուրդ, ով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացված արժեքով վճարում կատարեց, ուրեմն թող այլևս ոչ մեկին չմեղադրի: Այս իշխանությունը ոչլեգիտիմ իշխանություն է և նրա որոշումները և գործողությունները նույնպես: Ուստի, վճարում ենք նախկին սակագնով: Երբեմն ասում են դե մի նախաձեռնող խումբ պիտի լինի, որ գա ժողովրդին ոտքի հանի, իսկ կներեք ինձ ո՞ր նախաձեռնող խումբն է գալիս ոտքի հանում: Ես ազատ քաղաքացի եմ, գիտակցում եմ թանկացման հակաօրինական և հակասոցիալական բնույթը և վճարելու եմ նախկին սակագնով:

Միտքը տալիս եմ, մնում է իրագործեք, ոչ ոք պարտավոր չի այս ոչ լեգիտիմ իշխանությունների 100-ավոր հակաօրինական քայլերի դեմ ամեն անգամ իր նյարդերն ու ռեսուրսները ծախսել ՀՀ քաղաքացու մեջ նստած ստրուկին սպանելու համար: Քաղաքական գործչի մենաշնորհը իշխանափոխության հասնելն է, որին ես կհասնեմ, իսկ նմանատիպ ընդվզումները ձեր գործն է: Կեցցե այս կինը:

Անի Զախարյան

 Տեսանյութը` ԳԱԼԱ-ի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին