▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախապատրաստվում է սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևն` այն առկա կլինի օգոստոսի 15-ից

Կառավարությունը հուլիսի 31-ի նիս­տում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապա­­հովող վերջին ենթաօրենսդրական ակտերը: Մասնավորապես, սահմանվել է մաս­նակ­ցի կող­մից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պար­տա­կա­նութ­յու­նից հրաժարվելու վերաբերյալ տեղե­կատվության (դիմումի) ձևը: Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներ­կա­յում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազ­մելու և հարկային մարմնին ներկայացնելու համար: Մաս­նակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրա­ժարվելու վերա­­բերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշ­վարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համա­կարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից: Այսինքն, մասնակիցները և գործատուները հնարավո­րու­թյուն կունենան սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել հա­մա­պա­տասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին