▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե պաշտոնյան մտածում է միայն շորթելու ու գռփելու մասին, ապա այդ պետությունն ապագա չի ունենա

Պաշտոնյաներ,  «գործարարներ», պատգամավորներ կան, որոնցից պետք է ձերբազատվել: Չգիտեմ`զգույշ, դանդաղ, անաղմուկ, թե հնչեղությամբ, բայց պետք է ազատվել…Դժվարությունն այն է, որ դրանք հիմնականում կենսունակ են բոլոր իշխանությունների օրոք` սկսած նաև խորհրդային տարիներից:

Դրանք հիմա արդեն, նման են օրգանիզմի վրա աճած պալարի…Ֆուրունկուլ են դրանք թարախակալած, ցավոտ, վտանգավոր…«Հասարակության շարակցական հյուսվածքի» թարախամեռուկներ…Դրանք հասարակության փտախտի հարուցիչներ են…Ցավն այն է, որ դրանցից ընդդիմադիր դաշտում, քաղաքական կյանքում էլ են լիքը:

Չնայած թանկարժեք հագուստներ են հագնում, սակայն իրենք հիմա նման են նոր զգեստի վրա անիմաստ մի կարկատանի` իրենց բռիությամբ, զոռբայությամբ, իրենց ապերոյությամբ, քաղաքի-քուչի-հայաթի տղայությամբ…Հին մտածողության, հին արատավորված բարքերի, խորհրդային  «ցեխավիկի» հոգեբանության ազդեցության տակ, դրանց կրողն ու ջատագովը: Ցավոք հասարակության մի լայն շերտն էլ է այդ արժեհամակարգի կրողը…

Կադրերի նոր հոսք է պետք…Իրական գիտելիքներով, առանց ծանոթի ու փողի բարձրագույն կրթություն ստացած, պրոֆեսիոնալ, պարկեշտ կադրեր են պետք, այլապես մենք` մեր տնտեսության կառավարումը ժամանակին համընթաց չի զարգանա…

Երկիրը հաջողության կհասնի միայն պետական մտածողության զարգացման և պետության ու ժողովրդի շահերը առաջնայինը համարելու դեպքում: Եթե պետական պաշտոնյան ցանկացած բնագավառում նշանակվելով պաշտոնի մտածում է միայն պաշտոնական դիրքը չարաշահելու , հարստանալու, շորթելու, գռփելու մասին, ապա պետությունը, այդ հասարակությունը ապագա չի ունենա:

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին