▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս կառավարությունը չի տապալվի

Տանեցիք թոռնիկիս օրորոցի պարանի ծայրը ձեռքս տալով դուրս էին գնացել, պատվիրելով լաց լինելիս օրորել։ Իսկ ես տարված մտքերովս մոռացել էի պաշտոնս։ Մեկ էլ այն տեսա, որ երեխան խեղդվում է լալուց և կինս ու հարսս ներս ընկան սենյակ լեղապատառ։

-Ի՞նչ ես անում ա՜յ մարդ,- պոռաց կինս,-պատռեցրիր երեխային։

Բավակա՛ն է, բավակա՛ն է, բավակա՛ն է գրես։ Այս կառավարությունը չի տապալվի, գրվածքներդ չե՛ն տպագրվի, կթաղես խոնավ գետնի տակ՝ կփտի, ինչպես փտեց մի մասը նրանց։

Հարսս չհանդիմանեց, բայց իր լռությամբ հավանություն տվեց կնոջս ասածներին։ Ես ծունկի եկա անկողնումս դիմադրելու։

- Կնի՛կ,- ասացի,- երևակայիր մի արմավենի ամայի օազիսում. կարո՞ղ է նա չաճել, չծաղկել, չպտղակալել, նկատի ունենալով այն , որ իր արմավներն ուտող չի լինի,- կրակեցի առաջին փամփուշտս ու երկրորդը հրացանի փողի մեջ խոթելով շարունակեցի։

- Ես պրոլետ գրող չեմ ու գրելիս ոչ թե Չեկայի կամ Ցեկայի բերնինն եմ նայում, այլ ուղիղ առջևս դրված տետրակիս։ Ես օազիսի արմավենի եմ, որ չեմ կարող պտուղ չտալ, անգամ եթե իմանամ, որ ուտող չի լինի։ (Եվ մի՞թե արմավն ուտելու համար է բուսնում)։ Սովետական կամ պրոլետ գրողները թղթե արմավենու վրա բուսած թղթե արմավներ են թղթե կառավարության համար։ Նրանց բերքահավաք չկա, որովհետև հասունանալ չունի, իսկ ե՜ս... Օ՜, կնիկ, մի վհատվիր, կգա աշուն, երբ կողովներն առած բերքահավաքի կգաս իմ ծանրաբեռնված ճյուղերի տակ, այնժամ իսպառ կմոռանաս քաշածդ տանջանքները...»։

Լեռ Կամսար 1950թ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին