▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

36-հատորյա գրքաշարը կներկայացնի ողջ պատմական Հայաստանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադիրամը հրատարակելու է «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ամեն մի հատոր նվիրված կլինի մեկ գավառի:

«Արևմտյան Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում շատ նոր բացահայտումներ արեցի.ավելի մեծ թիվ կազմող քարաշեն կառույցների թիվը պակասել է, ինչ էլ կա, հետքեր են միայն: Նույնիսկ դիմափորները քանդվում են, ժայռերը պայթեցնում են: Առաջին հատորը նվիրված կլինի Հայոց Ձոր գավառին, քանի որ այդ տարածքում է Հայկ նախապետը հիմնել Հայկաբերդը»,-ասել է Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ երբ բոլոր հատորները հերթով կողք կողքի դրվեն, կստացվի պատմական Հայաստանի քարտեզի պատկերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին