▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթ Հարությունյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից

A1plus.am-ը գրել է.«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատական նիստերի դահլիճից հեռացվել է այն պատճառով, որ ցանկանում էր գործով վկա ոստիկան Արտակ Ավետիսյանին կանգնած հարցեր տալ։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան զգուշացրել է, որ վկային հարցերը պետք է տալ նստած, սակայն Շանթ Հարությունյանը չի  ենթարկվել  դատավորի հրահանգներին, եւ դատավորը 30 րոպեով ընդմիջել է դատական նիստը։

Շանթ Հարությունյանին հատկապես վրդովեցրել է վկայի ցուցմունքը, եւ նա մինչ նիստերի դահլիճից հեռացվելը, վկային ասել է. «Դու գիտես չէ՞ սուտ խոսելը ինչ է»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին