▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ, որ Վարդանիկի, Լիսկայի ու մյուսների տղաները լինեն առաջին գծում

Հետաքրքիր է, միայն մեր սիրտն է կտոր-կտոր լինում, թե ՊՆ նախարարն ու գեներալները մի քիչ կսկիծ են զգում այս պայծառ, հերոս վաղամեռիկ երեխաների համար....ամեն անգամ, որ հեռուստատեսությամբ լսում եմ հերթական քսան տարեկան տղայի մահվան մասին, մտածում եմ. ինչո՞ւ նկարը չեն ցույց տալիս, ինչո՞ւ է այսքան չանձնավորված այս ամենը...կամ ՊՆ հաղորդագրություններն ինչո՞ւ են այսքան սառը և անսիրտ....ձեր երեխեքը չեն դրա համա՞ր:

Ազատ ջան...արցունքներս հազիվ եմ զսպում, մայրիկիտ հետ լալիս եմ քո և մյուս տղաների համար...միթե այս մղձավանջը չի վերջանալու....ուզում եմ Վարդանիկի, Լիսկայի ու մյուսների տղաները լինեն առաջին գծում, որ հասկանան ինչ է Հայրենիքը, որ դուք տուն գաք, ամուսնանաք, աշխատեք, բալիկներ ունենաք...ուզում եմ այս ամենը մի օր վերջանա ու էլ չլսենք զոհ բառը...լռության րոպե...

Զարուհի Մուրադյան

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 31-ին, հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծիհյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանությանտեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմիցհանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվկորուստներ` հետ է շպրտվելելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում,զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Նշենք, նաև, որ անցած գիշեր Ադրբեջանի ԶՈւ-ն 11 կորուստ է տվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին