▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր վիճակը նախանձելի չէ, բայց պետք չէ ընկճախտի մեջ ընկնել

Կողքի աչքով…

Մեր Հայրենիքի` մեր սահմանների ու Արցախի շուրջ այսօր առկա իրողությունը սթափ գնահատելու, ճիշտ եզրահանգումների գալու համար, բնական է, որ տեղական լրահոսին զուգահեռ պետք է նայել, շատ ուշադիր նայել նաև հակառակորդի ու նաև երրորդ կողմի` միջազգային լրահոսերը: 

Մեր վիճակը նախանձելի չէ, բայց դրանից ոչ թե պետք է ընկճախտի մեջ ընկնել, այլ հակառակը` անհրաժեշտ եզրանհանգումներ ու արագ գործողություններ անել: 
Հորդոր մեր` հայկական էլեկտրոնային մամուլին. Հարգելիներս, փոխանակ անիմաստ դրամական միջոցներ ծախսելու ու երկրի ներսում թիրախային լսարաններն իրար ձեռքից խլխլելու, խնդրում եմ առավել ողջախոհություն և լայնճակատ հեռատեսություն դրսևորել ու ժլատություն չանելով մարդա մի թարգմանիչ վարձել ու ձեր կայքերի ռուսերեն, անգլերեն տարբերակները զարգացնել:

Հարգելիներս, ձեր հրապարակումների թիրախային լսարանները, հասցեատերերը պիտի դրսերը լինեն: Սա կանոն է տեղեկատվական պատերազմի այսպիսի անհանգստացնոզ փուլում: Ի վերջո հասկացեք. դուք իրականում ավելի հզոր եք քան պատկերացնում եք: Այսօր օրվա պահանջ է, որ դուրս գաք պատյանից: родина ждет.

Ջոն Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին