▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյանի պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմը կցուցադրվի Կենդանաբանական այգում

 

Երևանի կենդանաբանական այգում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերի ցուցադրությունների շարքը:
Տասը տարեկան Սեթոն ընտանիքի հետ ապրում է փոքր գյուղում: Տղան անհամբեր սպասում է եղբոր մոտալուտ ծննդին: Սեթոն սպիտակ թաշկինակներ է կապում ծառի ճյուղերին՝ հավատալով, թե դա կարագացնի մանկան գալուստը: Դժբախտաբար, նորածինը մահանում է: 
Փոխարենը մի նորածին գառ է սկսում ապրել ընտանիքում և կերակրվում է Սեթոյի մոր կրծքից:
Ֆիլմի սցենարը գրվել է Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» պատմվածքի հիման վրա: 
Ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան
Սցենար՝ Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը Երևանի կենդանաբանական այգում իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: 
«Կաթնեղբայրը» Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ ճանաչվեց: 
Մուտքն ԱԶԱՏ է: 

Երևանի կենդանաբանական այգում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերի ցուցադրությունների շարքը:

Ֆիլմում տասը տարեկան Սեթոն ընտանիքի հետ ապրում է փոքր գյուղում: Տղան անհամբեր սպասում է եղբոր մոտալուտ ծննդին: Սեթոն սպիտակ թաշկինակներ է կապում ծառի ճյուղերին՝ հավատալով, թե դա կարագացնի մանկան գալուստը: Դժբախտաբար, նորածինը մահանում է: 

Փոխարենը մի նորածին գառ է սկսում ապրել ընտանիքում և կերակրվում է Սեթոյի մոր կրծքից:

Ֆիլմի սցենարը գրվել է Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» պատմվածքի հիման վրա: 

Ռեժիսոր՝ Վահրամ ՄխիթարյանՍցենար՝ Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը Երևանի կենդանաբանական այգում իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: 

«Կաթնեղբայրը» Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ ճանաչվեց: 

Մուտքն ԱԶԱՏ է: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին