▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը լռում է Մալազիայի Բոինգ 777 ինքնաթիռի աղետի պատճառների մասին

Այդպես էլ չիմացանք թե ինչու է աշխարհը լռում Մալազիայի Բոինգ 777 ինքնաթիռիահավոր աղետի պատճառների մասին։ Տպավորությունը այնպիսին է, որ կարծես արդեն մոռացել են երեք հարյուր անմեղ զոհերին։ Հայտնի չէ, թե արդյոք ինքնաթիռի բոլոր բեկորները կարողացան հավաքել թե ոչ: Սովորաբար նման աղետներից հետո բոլոր բեկորնները հավաքում և իրենց տեղերում դնելով կառուցում են վթարված ինքնաթիռը և տեսնում թե ինչպիսի ընդհանուր պատկեր է ստացվում: Դա շատ կարևոր է աղետի պատճառը հասկանալու համար: Չեն հրապարակվել նաև ավիադիսպետչերների խոսակցություննեը անձնակազմի հետ։ Չեն հրապարակվել ԱՄՆ-ի խոստացած արբանյակային լուսանկարները: Չի հայտնված հետախուզակն այն տվյալները որոնք իբր թե ունեին ԱՄՆ համապատասխան ծառայությունները։
Անձամբ ես ոչ մեկի հայտնած ոչ մի կարծիքին չեմ հավատում, բացի ԱՄՆ-ի փաստարկված ու հիմնավոր կարծիքից,  որովհետև գիտեմ որ ԱՄՆ-ը ունի բոլոր այն տեխնիկական միջոցները, որոնց օգնությամբ ստացված փաստացի տվյալները կասկածից վեր կլինեն։ Ես անձամբ անհամբեր սպասում եմ ԱՄՆ-ի վերջնական եզրակացությանը այդ հարցի կապակցությամբ։

Համլետ Աբրահամյան  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին